Փաշինյանն ասել է, որ Բելառուսի նախագահը պետք է ներողություն խնդրի - Mediamax.am

2907 դիտում

Փաշինյանն ասել է, որ Բելառուսի նախագահը պետք է ներողություն խնդրի


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի:

«Ես պե՞տք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատով նստեմ ու հարց քննարկե՞մ։ Ես արձանագրում եմ՝ այլեւս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն»,- Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Փաշինյանն ասել է, որ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը» հայտարարել էր, որ սատարել է Ադրբեջանին 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ ակնարկելով Լուկաշենկոյին:

 

Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. «Նա պետք է բացատրության այնպիսի խոսքեր ասի, որոնք ընդունելի կլինեն հայ ժողովրդի կողմից»:

 

Հայաստանի վարչապետը նաեւ ասել է, որ «ստիպված է լինելու» Բելառուսի նախագահի հետ հարցեր քննարկել ԱՊՀ եւ ԵԱՏՄ ձեւաչափերում:

 

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. ապրիլին Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը The Moscow Times-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր.

 

«Պետք չէ միջազգային հարաբերությունների մեծ մասնագետ լինել՝ անզեն աչքով տեսնելու համար, որ, օրինակ, Բելառուսի առաջնորդի եւ Բաքվի բռնապետի հարաբերությունները շատ ջերմ են։ Եվ միջպետական հարաբերությունները, որոնք կախված են առաջնորդների հարաբերություններից, ավելի ջերմ ու բարեկամական են, քան Լուկաշենկոյի վերաբերմունքը Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Լուկաշենկոն պարբերաբար քննադատում է այն այս կամ այն պատճառով։ Կարծում եմ՝ Լուկաշենկոն այն մարդը չէ, ով կարող է իրեն թույլ տալ քննադատել իմ իշխանություններին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին