Բելառուսը Մինսկ է կանչել Հայաստանում իր դեսպանին - Mediamax.am

Փետրվար 24, 2026
5426 դիտում

Բելառուսը Մինսկ է կանչել Հայաստանում իր դեսպանին


Լուսանկարը` https://mfa.gov.by/


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն այսօր ասել է, որ Բելառուսը խորհրդակցությունների համար Մինսկ է կանչել Հայաստանում իր դեսպանին:

«Կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ»,- ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը:

 

Նա նշել է, որ Բելառուսը մտադիր չէ վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ «չնայած այն հանգամանքին, որ Երեւանին դրան դրդում են արտաքին խաղացողները»:

 

«Կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի հետ ունենք երկարամյա սերտ, բարեկամական հարաբերություններ եւ ընդհանուր պատմություն, այսօր նաեւ՝ փոխշահավետ առեւտուր, սերտ գործարար շփումներ: Մենք չենք պատրաստվում վատթարացնել այդ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն Հայաստանի ղեկավարությանը դա անել»,- ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է Գլազը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

 

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երեւան:




Մեր ընտրանին