ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. ՀՀ էլիտաների տրամադրությունները մտահոգիչ են - Mediamax.am

727 դիտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. ՀՀ էլիտաների տրամադրությունները մտահոգիչ են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն ասել է, որ Հայաստանը վերջերս չի մասնակցել քարտուղարության աշխատանքներին:

«Երեւանն, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին: Կազմակերպության քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին», - «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

 

Նա նշել է, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան կառույցներին ընդունված եւ ընդունվող որոշումների մասին։

 

«Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների եւ նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ, ինչպես նաեւ Հայաստանի եւ ՀԱՊԿ հարաբերություններում։ Չեմ թաքցնի՝ հայաստանյան վերնախավերի մասով որոշ իրադարձություններ եւ տրամադրություններ մտահոգություն են առաջացնում։ Մենք հույս ունենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափության եւ կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա:

 

Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին