Բորել. Ադրբեջանի որոշումը հակասում է ԵՄ դիրքորոշմանը - Mediamax.am

1922 դիտում

Բորել. Ադրբեջանի որոշումը հակասում է ԵՄ դիրքորոշմանը


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեկնաբանել է Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու Ադրբեջանի որոշումը։

Ելույթ ունենալով ապրիլի 24-ին ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում, Բորելն ասել է.

 

«Մենք քննարկեցինք Լաչինի միջանցքում անցակետ հիմնելու Ադրբեջանի միակողմանի որոշումը, որը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին»։

 

Նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում եւ հիշեցրել է, որ ԵՄ-ն առաքելություն է տեղակայել Հայաստանի տարածքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին