Միրզոյան. Բաքուն խաթարում է տեւական խաղաղություն հաստատելու ջանքերը - Mediamax.am

1329 դիտում

Միրզոյան. Բաքուն խաթարում է տեւական խաղաղություն հաստատելու ջանքերը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։

 

ԱԳՆ-ից հայտնել են, որ հայկական կողմն անթույլատրելի է համարել նաեւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, մասնավորապես` խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։

 

Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է, որ ադրբեջանական կողմի նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տեւական եւ համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը։

 

Հանդիպմանը կարեւորվել է նաեւ հրադադարի ռեժիմի պահպանումը եւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքների շուտափույթ վերացումը։

 

Արարատ Միրզոյանը եւ Տոյվո Կլաարը նաեւ մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետությամ վերաբերյալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին