ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար - Mediamax.am

1700 դիտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար


Լուսանկարը` tvzvezda.ru


Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհուրդը որոշել է կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ առաքելություն գործուղել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։

Կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանդիպմանը որոշվել է նաեւ ստեղծել աշխատանքային խումբ՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական դիտարկման համար։

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է «ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին», որոնք ուղղված են լարվածության թուլացմանը։

 

«Տեղի է ունեցել մտքերի հիմնավոր եւ անկեղծ փոխանակում։ Նիստի բոլոր մասնակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ եւ հանդես են եկել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով դրա կարգավորման օգտին` միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների եւ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների հիման վրա»,- ասված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ։

 

«Մասնակիցները ցավակցություն են հայտնել հայկական կողմին ծանր զինատեսակների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով առաջացած զոհերի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին