Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։
«Չափազանց անհանգստացած եմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի հարձակումներից, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների հաղորդումներով։
ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու շտապ հասնել դէսկալացիայի»,- Թվիթերում գրել է Խավիեր Կոլոմինան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: