Զախարովա. ԵՄ-ն հայ-ադրբեջանական հարաբերություններում կեղծ նախաձեռնություն է ցուցաբերում - Mediamax.am

3056 դիտում

Զախարովա. ԵՄ-ն հայ-ադրբեջանական հարաբերություններում կեղծ նախաձեռնություն է ցուցաբերում


Լուսանկարը` TASS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«ԵՄ-ն տարածաշրջանում գեոպոլիտիկ իր ամբիցիաներով է շարժվում, որեւէ դրական միտում չունի երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում։ Եվրոպացիները կեղծ նախաձեռնություններ ունեն. նրանք ցանկանում են յուրացնել հաջողության դափնիները, որոնց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում հասել է ՌԴ-ն: Մենք որպես միջնորդ աշխատում ենք, եւ այդ աշխատանքը կոնկրետ արդյունք է բերում, որը գնահատում են կողմերը»,- ասել է Զախարովան։

 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է բովանդակալից աշխատանքը Բաքվի եւ Երեւանի հետ:

 

«Աշխատանքները Հարավային Կովկասում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով են, որը սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքային գործունեության շրջանակում է: Մենք նկատի ունենք կոնկրետ երթուղիների փաթեթային լուծման համաձայնություն, որը հիմնված կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա»,- ասել է Մարիա Զախարովան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին