Փաշինյանը, Ալիեւը եւ Միշելը կհանդիպեն օգոստոսի 31-ին - Mediamax.am

3541 դիտում

Փաշինյանը, Ալիեւը եւ Միշելը կհանդիպեն օգոստոսի 31-ին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կհանդիպեն օգոստոսի 31-ին։

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ եռակող հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում:

 

Դա կլինի Փաշինյանի, Ալիեւի եւ Միշելի չորրորդ եռակողմ հանդիպումը:

 

 

Օգոստոսի 30-ին Մոսկվայում կհանդիպեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովները:

 

Այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին