Միրզոյանը ու Խովաեւը քննարկել են ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հարցը - Mediamax.am

1448 դիտում

Միրզոյանը ու Խովաեւը քննարկել են ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հարցը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հուլիսի 28-ին կայացած Միրզոյանի եւ Խովաեւի հանդիպմանը քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

 

Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին