Ալիեւին գովերգող Շվիդկոյը ընդգրկված է Լավրովի պատվիրակության մեջ - Mediamax.am

1344 դիտում

Ալիեւին գովերգող Շվիդկոյը ընդգրկված է Լավրովի պատվիրակության մեջ


Ձախից առաջինը Միխայիլ Շվիդկոյն է
Ձախից առաջինը Միխայիլ Շվիդկոյն է

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաեւ Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Փաշինյանն ու Լավրովը հիմնականում խոսել են Հայաստանի եև Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մասին եւ այս համատեքստում տեղին է վերհիշել Միխայիլ Շվիդկոյի՝ 2021 թվականի դեկտեմբերին արված հայտարարությունները:

 

Նա, մասնավորապես, ասել էր, որ Ադրբեջանի նախագահը «փայլուն» եւ «վճռորոշ» դեր է խաղացել ղարաբաղյան երկրորդ պատերազմում։

 

«Նախագահ Իլհամ Ալիեւը միշտ ասել է, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով, ապա այն պետք է լուծվի ռազմական ճանապարհով։ Ադրբեջանի նախագահը ի սկզբանե հաստատուն դիրքորոշում է որդեգրել այն տարածքների վերադարձի հարցում, որոնք երկիրը կորցրել է 90-ականների սկզբին՝ պատերազմի արդյունքում։ Նա միշտ հետեւողական է եղել այս հարցում»,- ասել էր Շվիդկոյը Trend-ին տված հարցազրույցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին