Ալիեւ. Եվրախորհուրդը կարող է հարթակ դառնալ Հայաստանի հետ վստահության ձեւավորման համար - Mediamax.am

2888 դիտում

Ալիեւ. Եվրախորհուրդը կարող է հարթակ դառնալ Հայաստանի հետ վստահության ձեւավորման համար


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Իլհամ Ալիեւի կարծիքով, Եվրոպայի խորհուրդը կարող է դառնալ այն հարթակը, որը կնպաստի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության ձեւավորման գործընթացին։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալիեւն այս մասին ասել է այսօր Բաքվում՝ ընդունելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին։

 

Ըստ հաղորդագրության՝ Ալիեւը նրան տեղեկացրել է «Հարավային Կովկասում նոր իրավիճակի, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի առաջարկների, ինչպես նաեւ Ադրբեջանի ազատագրված տարածքներում առկա իրավիճակի մասին»։

 

«Նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը կարող է հարթակ դառնալ, որը կնպաստի երկու երկրների միջեւ վստահության ձեւավորմանը եւ Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի ստեղծմանը»,- ասվում է զեկույցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին