Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է հանդիպել Թուրքիայում՝ տարաձայնությունները հարթելու համար:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն ասել է, որ Թուրքիան «պատրաստ է ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը նվազեցնելու համար»։
«Թուրքիան բարեկամ երկիր է եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Ուկրաինայի համար, բայց նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է», - նկատել է Թուրքիայի նախագահի խոսնակը։
Նա տեղեկացրել է, որ Էրդողանը մոտակա շաբաթներին կայցելի Ուկրաինա՝ Զելենսկու հետ հանդիպելու համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: