Բլինքենը եւ Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման - Mediamax.am

2681 դիտում

Բլինքենը եւ Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման:

Մասնավորապես, ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք անդրադարձել են Թուրքիայի կողմից հատուկ բանագնացի նշանակմանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը քննարկելու նպատակով:

 

Հեռախոսազրույցի հիմնական թեման է եղել Ուկրաինան:

 

«Նրանք քննարկել են շարունակական համակարգման կարեւորությունը՝ Ուկրաինայում Ռուսաստանի էսկալացիայի վերաբերյալ», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

 

2021թ. դեկտեմբերի վերջին Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը «վտանգավոր մակարդակի է հասել»։

 

«Թուրքիան չի անտեսելու Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները՝ Ռուսաստանի հետ իր ընդարձակ հարաբերությունների պատճառով», - ասել էր նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին