Էրդողանը կրկին բացառել է արտահերթ ընտրությունների անցկացումը - Mediamax.am

1209 դիտում

Էրդողանը կրկին բացառել է արտահերթ ընտրությունների անցկացումը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ բացառել է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման պատճառով։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ելույթ ունենալով իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում՝ Էրդողանն ասել է.

 

«Ես հայտարարում եմ, որ ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Արտահերթ ընտրություններ չեն լինելու: Վերջակետ եմ դնում այս հարցում։ Մենք հայտարարեցինք, որ մեր ժողովրդի վրա ճնշում չենք գործադրելու ո՛չ տոկոսներով, ո՛չ գնաճով։ Եվ մենք պայքարում ենք դրա համար։ Մենք նոր բեկման շեմին ենք եւ կհասնենք մեր ուզած արդյունքներին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին