Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Վեհարանում տեղի է ունեցել նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Մյուռոնով լի անոթները փոխանցել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, Մեծի Տանն Կիրլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցչներին եւ արարողությանը մասնակից թեմակալ առաջնորդներին:
Իր խոսքում Գարեգին Երկրորդը վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռից բաշխվող Մյուռոնը Աստծո երկնառաք շնորհներով հոգեւոր նորոգություն ու զորություն պիտի պարգեւի հայ ժողովրդին, եւ Քրիստոսի Սուրբ Անունը փրկության հույսով միշտ պիտի միավորի ու համախմբի ազգի զավակներին:
«Հավատում ենք, որ Տիրոջ պատգամների իրագործումով մեր ժողովուրդը պիտի գտնի իր վերելքի ուղիները՝ ամոքելով վերքերը եւ ընթանալով դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ», - հավելել է Հայոց Հայրապետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: