«Հայաստանը չի սահմանափակի իր ինքնիշխանությունը հաղորդակցությունների հարցում» - Mediamax.am

981 դիտում

«Հայաստանը չի սահմանափակի իր ինքնիշխանությունը հաղորդակցությունների հարցում»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ««Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար»:

«Նախագծի նպատակն է նաեւ էապես մեծացնել տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ երկրների ինքնիշխանության եւ իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա։

 

Հայաստանը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց երթեւեկության անվտանգությունը։ Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, ուղղակի իրականության խեղաթյուրում են։

 

Նույնը վերաբերում է որոշ մեկնաբանությունների, թե իբր Հայաստանն ինչ-որ տեղ, երբեւէ, ինչ-որ կերպ համաձայնել է սահմանափակել իր ինքնիշխանությունը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Այդպիսի բան երբեք չի եղել, եւ սա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի պարտավորությունը հստակ է՝ երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անվտանգությունը, եւ մենք դա երաշխավորում ենք»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին