Էրդողանը հիշատակել է ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության թեման - Mediamax.am

1257 դիտում

Էրդողանը հիշատակել է ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության թեման


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների կառուցման անհրաժեշտության մասին՝ «Թուրքիայի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության հիման վրա»։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ, որը տարածվել է Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Էրդողանի առաջին հեռախոսազրույցի արդյունքներով։

 

Էրդողանը «վստահություն է հայտնել, որ ողջախոհությունն ու ռազմավարական տեսլականը կշարունակեն գերակայել Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերություններում», ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին