Համանախագահները հանդիպել են ամերիկացի դիվանագետների հետ - Mediamax.am

2118 դիտում

Համանախագահները հանդիպել են ամերիկացի դիվանագետների հետ


Ամանդա Սլոթ
Ամանդա Սլոթ

Լուսանկարը` https://www.belfercenter.org/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանը եւ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթը այսօր հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում ասված է, որ համանախագահները խոսել են «անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կայացած առաջին հանդիպման անցկացման հարցում հաջող աջակցության մասին»:

 

«Նրանք նշել են նաեւ, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման տարելիցն է եւ ցավակցություն են հայտնել երկու կողմերի զոհերի կապակցությամբ: Նրանք ընդգծել են, որ միայն համապարփակ կարգավորումը կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները եւ թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին ապրել խաղաղության մեջ», - ասված է հաղորդագրությունում:

 

«Դերեք Հոգանը եւ Ամանդա Սլոթը ողջունել են համանախագահների ջանքերը եւ անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացը վերսկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի վճռականությունը: Նրանք հայտարարել են ԱՄՆ-ի հանձնառության մասին՝ շարունակելու աշխատանքը այլ համանախագահ երկրների հետ` օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին կարգավորել բոլոր չլուծված հարցերը, ներառյալ՝ գերիների, անհայտ կորածների եւ հումանիտար ականազերծման հետ կապված խնդիրները», -ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին