ԵԱՀԿ գործող նախագահը հատուկ ներկայացուցիչ է նշանակել Կովկասում - Mediamax.am

2055 դիտում

ԵԱՀԿ գործող նախագահը հատուկ ներկայացուցիչ է նշանակել Կովկասում


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն դեսպան Անիկա Սյոդերին նշանակել է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ:

Մեդիամաքսը նշում է, որ 2020 թվականի փետրվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Անիկա Սյոդերին ներգրավվել էր ՄԱԿ-ի խաղաղության կառուցման ճարտարապետության գնահատող խմբի աշխատանքներում:

 

2014-ից 2019 թվականները Անիկա Սյոդերը Շվեդիայի արտաքին գործերի պետական քարտուղարն էր:

 

Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի, Շվեդիայի կառավարության միջազգային զարգացման հարցերով պետական քարտուղարի, Շվեդիայի վարչապետի եւ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին