ՌԴ դեսպանը վստահ է, որ Բաքուն կապահովի եկեղեցիների անվտանգությունը - Mediamax.am

1741 դիտում

ՌԴ դեսպանը վստահ է, որ Բաքուն կապահովի եկեղեցիների անվտանգությունը


Լուսանկարը` TASS


Երեւան: Մեդիամաքս: Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը կապահովի քրիստոնեական սրբատեղիների անվտանգությունը այն շրջաններում, որոնք անցել են իր վերահսկողության տակ:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս խոսել է այս մասին:

 

«Նոյեմբերի 25-ին Քելբաջարի շրջանի ազատագրման կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում Ալիեւը կրկին շեշտել էր, որ քրիստոնեական հուշարձանները Ադրբեջանի պատմական եւ մշակութային ժառանգությունն են եւ գտնվում են պետության պաշտպանության ներքո», - ասել է Ռուսաստանի դեսպանը:

 

Միխայիլ Բոչարնիկովը հիշեցրել է, որ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում երաշխավորել է Ադրբեջանին վերադարձված տարածքներում քրիստոնեական սրբատեղիների անվտանգությունն ու բնականոն գործունեությունը:

 

«Համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Մենք Ադրբեջանը գիտենք որպես բազմազգ եւ բազմադավան պետություն, որտեղ հավասարապես ապահովված են տարբեր ժողովուրդների եւ բազմաթիվ դավանանքների ներկայացուցիչների իրավունքներն ու ազատությունները», - ասել է Ռուսաստանի դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին