Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար - Mediamax.am

7471 դիտում

Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար


Լուսանկարը` https://www.live24.am/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին Հայաստանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին:

Ս.թ. հոկտեմբերի 14-ին Արա Այվազյանը նշանակվել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ:

 

Արա Այվազյանը ծնվել է 1969 թվականի մարտի 30-ին Երեւանում, 1993 թվականին ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը:

 

ԱԳՆ համակարգում աշխատում է 1994 թվականից:

 

2016-2020 թթ. եղել է Հայաստանի դեսպանը Մեքսիկայում, 2011-2016թթ․՝ Հայաստանի դեսպանը Լիտվայում:

 

Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

 

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին