Կուրցը աջակցության համար շնորհակալություն է հայտնել Փաշինյանին - Mediamax.am

2169 դիտում

Կուրցը աջակցության համար շնորհակալություն է հայտնել Փաշինյանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը համերաշխության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

«Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվար ժամանակներում: Նման սարսափելի ահաբեկչական գործողություններն Ավստրիային չեն վախեցնի: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները եւ ժողովրդավարական արժեքները»,- գրել է Կուրցը Twitter-ում:

 

Նշենք, որ Ավստրիայի կանցլերն այս բառերով արձագանքել է նաեւ այլ երկրների ղեկավարների գրառումներին:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վիեննայում նախօրեին տեղի ունեցած զինված հարձակումներին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր.

 

«Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում վիրավորներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին