Երեւան. Թուրքիան ձգտում է տարածաշրջանը ահաբեկչական կենտրոն դարձնել - Mediamax.am

1848 դիտում

Երեւան. Թուրքիան ձգտում է տարածաշրջանը ահաբեկչական կենտրոն դարձնել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ սատար կանգնելով Ադրբեջանի կողմից մղվող պատերազմին, Թուրքիան փորձում է կյանքի կոչել տարածաշրջանը ահաբեկչական կենտրոնի վերածելու իր աղետալի ձգտումները:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Մնացականյանն այդ մասին ասել է Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի հետ հեռախոսազրույցում:

 

Նախարարը շեշտել է, որ Թուրքիան այսօր անմիջական սպառնալիք է հանդիսանում Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին