Երեւանը մեկնաբանել է Լավրովի, Լե Դրիանի եւ Պոմպեոյի կոչը - Mediamax.am

1815 դիտում

Երեւանը մեկնաբանել է Լավրովի, Լե Դրիանի եւ Պոմպեոյի կոչը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը ԼՂ հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար»:

ԱԳՆ հայտարարության մեջ ասված է.

 

«Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ. հոկտեմբերի 2-ին:

 

Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, եւ ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին