Իսրայելցի մտավորականները պահանջում են դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին - Mediamax.am

7739 դիտում

Իսրայելցի մտավորականները պահանջում են դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի մի խումբ մտավորականներ ու հանրային գործիչներ հանդես են եկել բաց նամակով՝ Արցախում ընթացող պատերազմի վերաբերյալ:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

 

«Անկախ աղբյուրներից տեղեկատվության եւ վերլուծությունների ընթերցումից հետո մենք եզրակացրել ենք, որ վերջին մի քանի օրերի ծավալվող բռնության սանձազերծումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան եւ տարածաշրջանի այլ գոտիներից եկած մարտիկներ: Այս մարտական գործողություններն ուղղված են Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքացիական թիրախների ուղղությամբ եւ մեծամասամբ հայ բնակչության դեմ: Սա պետք է  խստիվ եւ հստակ դատապարտվի: Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պատասխանը ակնհայտորեն բնակչության, սեփականության եւ տարածքի պաշտպանությունն է եւ սա պետք է վայելի նրանց աջակցությունը, ովքեր գնահատում են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»:

 

Նամակի հեղինակները նաեւ մտահոգությամբ անդրադարձել են «վերջին տարիներին Ադրբեջանին իսրայելական զենք վաճառելու խնդրին, ինչն այդ երկրի զանգվածային սպառազինման բաղադրիչներից մեկն է»:

 

«Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին՝ մինչ կառավարության եւ Կնեսետի կողմից հարցի վերանայումը: Realpolitik-ը, ինչպես արտացոլված է այստեղ՝ զենքի վաճառքում, արտաքին քաղաքականության միակ հիմքը չեն: Անշուշտ, պետք է հարցադրումներ կատարել սպառազինման գործում Իսրայելի դերակատարության մասին, որն ուղղված էր հիմնականում մի ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման քսաներորդ դարում ենթարկվել է ցեղասպանական հարձակումների: Մենք կոչ ենք անում մյուս իսրայելցիներին բարձրաձայնել իրենց ձայնն այս կարեւոր խնդրի շուրջ»:

 

Նամակը ստորագրել են.

 

Պրոֆեսոր Ռեուվեն Ամիտաինը

Պրոֆեսոր Յաիր Աուրոնը

Պրոֆեսոր Իսրայել Չարնին

Մորան Դեյչը

Պրոֆեսոր Բենիամին Կեդարը

Յոավ Լոեֆֆը

Պրոֆեսոր Բենի Մորիսը

Պրոֆեսոր Էլի Ռիխտերը

Պրոֆեսոր Դոննա Շալեւին

Մարկ Շերմանը

Պրոֆեսոր Մայքլ Սթոունը

Դոկտոր Յանա Չեկենանովեցը

Պրոֆեսոր Դրոր Զեեւին

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին