Մնացականյանը իրազեկել է Բորելին բնակավայրերի թիրախավորման մասին - Mediamax.am

810 դիտում

Մնացականյանը իրազեկել է Բորելին բնակավայրերի թիրախավորման մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրուցում իրազեկել է Արցախի խաղաղ բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների եւ ավերածությունների։

Զոհրաբ Մնացականյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայման միջոցով, ինչը հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման եւ լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին