Փաշինյանը Ռոհանիին պատմել է Թուրքիայի ներգրավվածության մասին - Mediamax.am

1515 դիտում

Փաշինյանը Ռոհանիին պատմել է Թուրքիայի ներգրավվածության մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուշադրությունը հրավիրել է ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա:

Նիկոլ Փաշինյանն այդ մասին որոշ մանրամասներ է ներկայացրել, հաղորդում են կառավարությունից:

 

Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել հարեւան երկու պետությունների միջեւ առկա լարվածությամբ եւ շարունակվող ռազմական գործողություններով:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին