Ռուսաստանի ԱԳՆ-ն դիմել է բոլոր «արտաքին» եւ «ներքին» խաղացողներին - Mediamax.am

2969 դիտում

Ռուսաստանի ԱԳՆ-ն դիմել է բոլոր «արտաքին» եւ «ներքին» խաղացողներին


Լուսանկարը` cloudinary.com


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվան կոչ է անում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի նկատմամբ:

Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

 

«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում ՝ հռետորաբանության առումով: Հիմա կարեւոր է հնարավորինս զգույշ լինել՝ հրադադարի ռեժիմի անհապաղ հասնելու եւ կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին