ՀՀ ԱԳ նախարարը խոսել է պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին - Mediamax.am

2169 դիտում

ՀՀ ԱԳ նախարարը խոսել է պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ «ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում, քանի որ այն ներկա է իր ռազմական ուժով եւ ավիացիայով»:

Ֆրանսիական France 24 լրատվականին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ Ադրբեջանը մտադրություն չունի գործել լարվածության թուլացման ուղղությամբ:

 

«Մենք պատրաստ ենք պաշտպանվել ամենավճռական կերպով: Դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի եւ նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի եւ մտահոգությունների որեւէ դիտարկում: Առավելապաշտական մոտեցումը եղել եւ մնում է մերժված:

 

Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել»,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին