ԱՄՆ ակնարկը. Թուրքիայի միջամտությունը «ծայրահեղ անօգուտ» կլինի - Mediamax.am

2213 դիտում

ԱՄՆ ակնարկը. Թուրքիայի միջամտությունը «ծայրահեղ անօգուտ» կլինի


Մորգան Օրթագուսը
Մորգան Օրթագուսը

Երեւան: Մեդիամաքս: Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում են, որ «արտաքին կողմերի մասնակցությունը իրավիճակի սրմանը ծայրահեղ անօգուտ կլինի եւ միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը»:

ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

 

«ԱՄՆ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով, լայնամասշտաբ ռազմական գործողություններից, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, ներառյալ խաղաղ բնակչությունը:

 

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը:

 

Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենը զանգահարել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին եւ Զոհրաբ Մնացականյանին`կողմերին հորդորելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել ուղիղ կապի միջոցները՝ հետագա սրացումներից, ապարդյուն հռետորաբանությունից եւ լարվածությանը սրող գործողություններից խուսափելու համար:

 

ԱՄՆ-ն կարծում է, որ արտաքին կողմերի մասնակցությունը իրավիճակի սրմանը ծայրահեղ անօգուտ կլինի եւ միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը: Կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ բանակցությունների վերադառնալու համար աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԱՄՆ, ինչպես նախկինում, հավատարիմ է հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորմանը հասնելու հարցում կողմերին օգնություն տրամադրելու գործին»,- ասված է հայտարարության մեջ:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին