ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանն ամեն կերպ լռեցնում է սեփական ժողովրդին - Mediamax.am

2210 դիտում

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանն ամեն կերպ լռեցնում է սեփական ժողովրդին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ այսօր Ադրբեջանի իշխանությունը հանդես է գալիս որպես ավտորիտար եւ ռեպրեսիվ ռեժիմ, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ սեփական ժողովրդին հարստահարելու եւ լռեցնելու համար:

«Տարածաշրջանում գործ ունենք իշխանական մի համակարգի հետ, որտեղ արժեքները փոխարինված են անձի, դինաստիայի եւ սեփական հարստության պաշտամունքով, իսկ շահերը ենթադրում են ժառանգականության վրա հիմնված իշխանության պահպանումն ամեն գնով: Ցավալի է, որ այդ «ամեն գինը» վճարել եւ վճարում է ձայնից զրկված Ադրբեջանի ժողովուրդը»,- ասել է խոսնակը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

 

«Հայաստանում եւ Արցախում ձեւավորվել են իշխանություններ, որոնք ստացել են ժողովրդական քվե եւ պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ: Իշխանությունը հորից ժառանգած եւ մեկ ընտանիքի շրջանակներում այն կիսող Իլհամ Ալիեւն այդպիսի առաջնորդ չէ: Նրա իշխանությունը մշտապես հիմնված է եղել հակամարտության շահարկման, սեփական հասարակությունում Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման, այլ ոչ թե սեփական հասարակության կարիքների լուծման վրա»,- ասել է Աննա Նաղդալյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին