Մնացականյանը խոսել է Ուկրաինայի «բարդույթի» մասին - Mediamax.am

4028 դիտում

Մնացականյանը խոսել է Ուկրաինայի «բարդույթի» մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ «կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը»:

«Ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, եւ բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները եւ գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության», - ասել է նախարարը՝ «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:

 

«Ուկրաինայի բարեկամ ժողովրդի հետ մենք որեւէ բարդույթ կամ խնդիր չունենք, եւ շարունակելու ենք հետեւողականորեն աշխատել այդ ուղղությամբ եւ հասցնել մեր ազդակները եւ պատգամները: Մենք համբերատար ենք եւ շարունակելու ենք դա անել: Բայց շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից: Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որեւէ օգուտ չի բերում», - նկատել է Զոհրաբ Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին