Իտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիներին մուտք գործել իր տարածք - Mediamax.am

4932 դիտում

Իտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիներին մուտք գործել իր տարածք


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը հայտնվել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներին Իտալիան արգելել է մուտք գործել իր տարածք: Պատճառը կորոնավիրուսի տարածման արագ տեմպերն են:

Reuters-ի հաղորդման համաձայն, Հայաստանից բացի, ցանկում ընդգրկված են Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն եւ Դոմինիկյան Հանրապետությունը:

 

Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան ասել է, որ արգելքը տարածվում է նաեւ այլ պետությունների այն քաղաքացիների վրա, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են վերոնշյալ երկրներից որեւէ մեկում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին