Նախագահը ԱՄՆ դեսպանին պատմել է ATOM նախաձեռնության մասին - Mediamax.am

3099 դիտում

Նախագահը ԱՄՆ դեսպանին պատմել է ATOM նախաձեռնության մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը:

Նոյեմբերի 12-ին ընդունելով ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, նախագահն ասել է, որ «յուրաքանչյուր, անգամ փոքր քայլ կարող է շատ մեծ արդյունքների հանգեցնել»:

 

Լին Թրեյսին նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է առավել զարգացնել արդյունավետ գործընկերությունը Հայաստանի հետ եւ ընդգծել, որ դրական փոփոխությունների համար շատ հնարավորություններ կան: 

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների շուրջ: Արմեն Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը:

 

Արմեն Սարգսյանը անդրադարձել է նաեւ ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանը եւ, մասնավորապես, նպատակ ունի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ նպատակ ունենալով այն դարձնել արհեստական բանականության եւ մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը:  Նախագահն ԱՄՆ դեսպանին առաջարկել է դիտարկել համագործակցության հնարավորությունները այս ծրագրի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին