Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի Հայաստան - Mediamax.am

3282 դիտում

Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի Հայաստան


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` Ռուսաստանի ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, որ Լավրովը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ:

 

Սերգեյ Լավրովը եւ Զոհրաբ Մնացականյանը կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

 

Ռուսաստանի արտգործնախարարը ելույթ կունենա Երեւանի բուհերի դասախոսների եւ ուսանողների առջեւ:

 

Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների 2020-2021թթ. խորհրդատվությունների ծրագիրը:

 

«Մենք ակնկալում ենք, որ Սերգեյ Լավրովի այցը Երեւան լրացուցիչ խթան կհաղորդի հայ-ռուսական բազմապլան դաշնակցային համագործակցությանը»,- ասել է Մարիա Զախարովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին