Հայաստանը վճռական է խաղաղության օրակարգն առաջ տանելու հարցում - Mediamax.am

3154 դիտում

Հայաստանը վճռական է խաղաղության օրակարգն առաջ տանելու հարցում


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Արցախը եւ Հայաստանն ունեն բավարար կարողություն՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, դրա խաղաղ կարգավորման հարցը, Արցախի հարցն առաջին հերթին մարդու հարց է, մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարցն է։ Սա գերակա, կարեւորագույն խնդիրն է մեր բոլորիս համար։ Այն համազգային հարց է: Եվ նաեւ դրանից բխող կարգավիճակի հարցը։ Այս երկուսը միասին ձեւավորում են մեր կարեւոր գերակայությունները»,- ասել է նախարարն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպման արդյունքներով։

 

«Մենք իրականացնում ենք քաղաքականություն խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում։ Ցանկանում եմ նորից կրկնել, որ խաղաղությունն այլընտրանք չունի, եւ մենք այս կետը պնդում ենք՝ հիմնվելով առաջին հերթին այն ինքնավստահության վրա, որ Արցախը եւ Հայաստանն ունեն բավարար կարողություն՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար, խաղաղության շուրջ աշխատելու համար, բավական կարողություն՝ պաշտպանվելու եւ խաղաղության օրակարգն առաջ տանելու»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին