Լավրով. Հայաստանն Անդրկովկասում ՌԴ առանցքային գործընկերն է - Mediamax.am

3175 դիտում

Լավրով. Հայաստանն Անդրկովկասում ՌԴ առանցքային գործընկերն է


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է «Արգումենտի ի ֆակտի» թերթի հետ հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե «արդյոք մենք աշխարհաքաղաքական առումով պարտվո՞ւմ ենք Ուկրաինայում, Հայաստանում եւ Վրաստանում»:

 

«Իհարկե, Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հանդեպ մենք անտարբեր չենք, քանի որ խոսքը վերաբերում է եղբայրական ժողովուրդներին, որոնց հետ մենք ունենք փոխհարաբերությունների երկար պատմություն, նաեւ ապրել ենք մեկ պետության տարածքում»: 

 

Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արեւմուտքը վստահ էր, որ եկել է «պատմության վերջը», եւ այժմ այն կարող է կոպիտ կերպով միջամտել այս կամ այն պետությունների գործերին, միջամտել ներքաղաքական գործընթացներին: Ուկրաինան դրա առավել աղաղակող օրինակն է:

 

Հայաստանի հետ իրավիճակն այլ է: Այդ երկիրն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Հայաստանի հետ ձեւավորվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ բնույթ ունեն քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական գծով եւ միջազգային ասպարեզում  համագործակցությունը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը նույնպես դինամիկ զարգանում են»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին