Փոխվարչապետը քննադատել է Թուրքիայի քայլերը - Mediamax.am

1484 դիտում

Փոխվարչապետը քննադատել է Թուրքիայի քայլերը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Թուրքիայի կողմից Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործմամբ համալիր ջրամբարաշինության ծրագրերը բացասաբար են ազդում Արաքսի ավազանից սնուցվող հողատարածքների վրա, այլեւ խախտում են տարածաշրջանի հիդրոլոգիական եւ կենսոլորտային հավասարակշռությունը:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ Տիգրան Ավինյանն այդ մասին ասել է՝ Նյու Յորքում հանդիպելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող եւ փոքր կղզիական զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուի (Fekitamoeloa Katoa 'Utoikamanu) հետ հանդիպմանը:

 

Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հայաստանը ոչ միայն աշխարհագրական դիրքի բերումով չունի անմիջական ելք դեպի ծով, այլեւ չորս սահմաններից երկուսը փակ են։ Փոխվարչապետն առաջարկեց է Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով գործնական քայլեր ձեռնարկել։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին