Իսրայելը «ջանք չի խնայի» ՀՀ-ի հետ կապերը խորացնելու հարցում - Mediamax.am

2978 դիտում

Իսրայելը «ջանք չի խնայի» ՀՀ-ի հետ կապերը խորացնելու հարցում


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ Իսրայելն ու Հայաստանը ունեն համագործակցության մեծ հնարավորություններ։

«Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»,- ասել է նա Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկիից հավատարմագրերի ընդունման ընթացքում:

 

Էլիավ Բելոցերկովսկին էլ հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման շրջանում ջանք չի խնայի Իսրայելի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցությունն ընդլայնելու եւ երկկողմ կապերն ամրապնդելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին