Անահիտ Հարությունյանը Հայաստանի նոր դեսպանն է Կանադայում - Mediamax.am

5635 դիտում

Անահիտ Հարությունյանը Հայաստանի նոր դեսպանն է Կանադայում


Անահիտ Հարությունյանը
Անահիտ Հարությունյանը

Երեւան: Մեդիամաքս: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Հարությունյանին Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին:

Անահիտ Հարությունյանը մինչ այս նշանակումը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության եւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր:

 

Անահիտ Հարությունյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 1997 թվականից: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ Թուրքիայի բաժնում, Ամերիկայի, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի վարչություններում:

 

Իր դիվանագիտական կարիերայի ընթացքում Անահիտ Հարությունյանը եղել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության 2-րդ քարտուղար, Բելգիայում Հայաստանի դեսպանության 1-ին քարտուղար, արտաքին գործերի նախարարի օգնական:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին