Հայաստանը Լոնդոնում եւ Վիեննայում նոր դեսպաններ ունի - Mediamax.am

3741 դիտում

Հայաստանը Լոնդոնում եւ Վիեննայում նոր դեսպաններ ունի


Արման Կիրակոսյանը եւ Արմեն Պապիկյանը
Արման Կիրակոսյանը եւ Արմեն Պապիկյանը

Լուսանկարը` ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արման Կիրակոսյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու եւ նրան Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին:

Արման Կիրակոսյանը հետ է կանչվել նաեւ ԵԱՀԿ-ում, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոններից:

 

Նախագահի այլ հրամանագրով Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Պապիկյանը, որը զբաղեցնում էր արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին