Հայաստան կայցելի Տաջիկստանի նախագահը - Mediamax.am

17396 դիտում

Հայաստան կայցելի Տաջիկստանի նախագահը


Էմոմալի Ռահմոնը
Էմոմալի Ռահմոնը

Լուսանկարը` http://www.gov.kg


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Այցի շրջանակում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

 

Հանրապետության նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

 

Սերժ Սարգսյանը եւ Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին