ԱՄՆ-ը Բաքվին կոչ է արել չխանգարել ԵԱՀԿ Երեւանի գրասենյակին - Mediamax.am

6761 դիտում

ԱՄՆ-ը Բաքվին կոչ է արել չխանգարել ԵԱՀԿ Երեւանի գրասենյակին


Քեյթ Բըրնսը
Քեյթ Բըրնսը

Լուսանկարը` staticflickr.com


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը «խիստ մտահոգված է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակով»։

Փետրվարի 9-ին՝ հանդես գալով ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Քեյթ Բըրնսն ասել է.

 

«Այս գրասենյակը, ինչպես ԵԱՀԿ բոլոր դաշտային առաքելությունները եւ ինստիտուտները, հանդիսանում է այս կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների կարեւոր տարր՝ նպաստելով ԵԱՀԿ-ի հանդեպ անդամ երկրների ստանձնած հանձնառությունների իրագործմանը։

 

Եթե ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը ստիպված լինի փակվել, դա վատ կանդրադառնա Ադրբեջանի եւ ԵԱՀԿ հանդեպ նրա կառավարության ստանձնած հանձնառության վրա։

 

Մենք Ադրբեջանի կառավարությանը հորդորում ենք կառուցողական մոտեցում ցուցաբերել որքան հնարավոր է շուտ խնդրի փոխզիջումային լուծում գտնելու համար, որը թույլ կտա Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը բաց պահել»։

 

Մեդիամաքսը նախկինում մանրամասն պատմել էր այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը խոչընդոտում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին