Հայաստանի նախագահը Եվրամիության հրավերով կայցելի Բրյուսել - Mediamax.am

8621 դիտում

Հայաստանի նախագահը Եվրամիության հրավերով կայցելի Բրյուսել


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ վերջին երկու տարիներին Հայաստան-Եվրամիություն կապերն առանձնացել են ակտիվությամբ:

Այսօր ընդունելով Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին, ՀՀ նախագահն ասել է, որ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում:

 

Կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացն առաջիկայում կմտնի ավարտական փուլ:

 

Քրիստիան Դանիելսոնը կարեւորել է ՀՀ նախագահի սպասվող այցը Բրյուսել, որը, նրա համոզմամբ, նոր լիցք կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:

 

Նախագահը ՀՀ-ԵՄ համագործակցության կարեւոր ձեռքբերումների թվում նշել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների մանդատը հաստատելու որոշման ընդունումը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը այսուհետ եւս պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը:

 

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ այս գործընթացում Միության կողմից ներդրվող ջանքերի ու ռեսուրսների, այդ թվում՝ գալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տրամադրած աջակցության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին