Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ՀՀ վարչապետի առաջիկա այցը - Mediamax.am

4812 դիտում

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ՀՀ վարչապետի առաջիկա այցը


Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը
Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Նախարարները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հաղորդում է ԱԳՆ-ն:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են նաեւ ՀՀ վարչապետի՝ հաջորդ շաբաթ Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։

 

Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրին, մասնավորապես, 2016 թվականին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին