Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարեւելյան տարածաշրջանը մշտապես նշանակալի տեղ է զբաղեցրել, եւ հայ-էմիրաթական հարաբերություններն այս առումով փոխգործակցության լավագույն օրինակներից են:
Սերժ Սարգսյանը տեղեկացրել է շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ առաջարկ է ներկայացրել շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։
Կողմերը կարեւորել են նաեւ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հնարավորությունը, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կխթանի զբոսաշրջությունը:
Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը նշել է, թե էմիրաթական կողմը մտադրություն ունի եկող տարվանից Fly Dubai ավիաընկերության դեպի Երեւան ուղիղ չվերթները դարձնել ամենօրյա:
Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: