Մենք մտադիր ենք աջակցել հայ-թուրքական երկխոսությանը, ասել է Մերկելը - Mediamax.am

6183 դիտում

Մենք մտադիր ենք աջակցել հայ-թուրքական երկխոսությանը, ասել է Մերկելը


Գերմանիայի կանցլեր Ագնելա Մերկելը
Գերմանիայի կանցլեր Ագնելա Մերկելը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի կանցլեր Ագնելա Մերկելն այսօր հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատմանը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում կատարված դեպքերի իմաստավորման տեսանկյունից:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ագնելա Մերկելն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին:

 

«Գերմանիային եւ Թուրքիային շատ բան է միավորում: Այդ պատճառով ես եւ Գերմանիայի ամբողջ կառավարությունը մտադիր ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման մեջ»,- ասել է Անգելա Մերկելը:

 

Կանցլերն այսօր ներկա չի եղել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցի քննարկմանը, սակայն նախորդ օրը նրա մամուլի խոսնակ Քրիստիան Վիրցը գերմանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Անգելա Մերկելը սատարում է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին