ԵԽԽՎ-ն դատապարտել է եվրոպական կոնվենցիայի կիրառումը Սաֆարովի արդարացման համար - Mediamax.am

4084 դիտում

ԵԽԽՎ-ն դատապարտել է եվրոպական կոնվենցիայի կիրառումը Սաֆարովի արդարացման համար


Լուսանկարը` PACE/Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի կողմից դատապարտյալների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի կիրառումը՝ որպես արդարացում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար:

Այսօր Բրյուսելում ընդունված բանաձեւում, որը մշակվել է Քրիստոֆեր Չոուփի (Միացյալ Թագավորություն) կողմից ներկայացված զեկույցի հիման վրա, ԵԽԽՎ մշտական կոմիտեն նշել է, որ «Դատապարտված անձանց փոխանակման մասին» եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը Ռամիլ Սաֆարովի դեպքում «միջազգային հարաբերություններում վստահության սկզբունքի եւ օրենքի գերակայության կոպիտ խախտում էր»:

 

Խորհրդարանականները նշել են, որ կոնվենցիան չի մշակվել, որպեսզի դատապարտյալ անձինք հայրենիք վերադառնալուն պես անհապաղ ազատ արձակվեն:

 

«Ճանաչելով պետությունների՝ համաներում հայտարարելու եւ դատապարտյալներին ներում շնորհելու ինքնիշխան իրավունքը, Վեհաժողովը հիշեցնում է, որ միջազգային հարաբերություններում բարեխղճության սկզբունքները, որոնց մասին հիշատակում է նաեւ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան, եւ օրենքի գերակայությունը պահանջում են, որպեսզի համաձայնագրերը մեկնաբանվեն եւ կիրառվեն իրենց նպատակներին համապատասխան», - ասված է բանաձեւում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին