Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Դեյր Էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը - Mediamax.am

3268 դիտում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Դեյր Էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը


Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը
Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը

Լուսանկարը` http://nahnews.com.ua/


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը դատապարտել է Դեյր Էզ Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

 

«Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցեղ Դեյր Էզ Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության եւ հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգեւոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից եւ սպառնալիքներից»,- ասված է Լորան Ֆաբիուսի հայտարարության մեջ: 

 

Ֆրանսիացի նախարարը նշել է, որ սիրիական եւ իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են, իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են  Միջազգային քրեական դատարանի կողմից:

 

«ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն  մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին